ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Աննա Հակոբյանը քննարկել է Օպերայի և բալետի թատրոնը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին նախաճաշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ, քննարկել խմբի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Հանդիպմանը ներկա են գտնվել բարեկամության խմբի անդամներ՝ Հրաչյա Աղաջանյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Աշոտ Ասլանյանը, Շանթ Հովնանյանը, Հռիփսիմե Հարությունյանն ու Ալիսա Մնացականյանը: Հանդիպմանը արդյունքում վեր են հանվել համագործակցության մի շարք ուղիներ. մասնավորապես երաժիշտների խրախուսումը, երաժշտական գործիքների ձեռքբերումը, քննարկվել է  ծրագրային արտադրանքի ստեղծումը, համատեղ միջոցների որոնումն ու նպատակային բաշխումը:

Քննարկվել է նաև Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու հարցը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 16%
Քամի՝ 6 կմ/ժ
32 C°
 
21°  36° 
21.08.2019
20°  36° 
22.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: