ԵՐԵՎԱՆ 35 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Լավրովը նշել է ՌԴ-ի և Վրաստանի ուղիղ օդային հաղորդակցության վերսկսման պայմանները

РБК

Ռուսաստանը կարող է չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը, եթե իշխանությունները կարողանան կայունացնել իրադրությունը երկրում և վերացնել ռուսաստանցիների անվտանգության սպառնալիքը։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվն ասել է «Արգումենտի ի ֆակտի»-ի հարցազրույցում։

Լավրովը նշել է, որ արմատական տրամադրված քաղաքական ուժերի մի մասը «Վրաստանում հրահրում է ռուսատյաց տրամադրություններ»։ Դա վնաս է հասցնում առաջին հերթին հենց Վրաստանին և նրա քաղաքացիներին։ Նախարարն ընդգծել է այն հանգամանքի կարևորությունը, որ հասարակությունը դատապարտել է վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն անպարկեշտ արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին եթերում։

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են հունիսին Թբիլիսիում զանգվածային ցույցերի ֆոնին։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Պետդումայի պատգամավորը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ։ Պուտինն արգելք է մտցրել Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունների վրա, այն սկսել է գործել հուլիսի 8-ից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 10%
Քամի՝ 8 կմ/ժ
35 C°
 
19°  37° 
22.08.2019
19°  35° 
23.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը