ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ օրենսդիրները մասնակցում են ԱՄՆ Կոնգրեսի համաժողովին

VOA

Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մեկնարկել է Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի առաջնորդների համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 10 երկրների խորհրադարանների ղեկավարներ և օրենսդիրներ, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Մասնակցում է նաև Հայաստանը, որի անդամակցության մասին որոշումը ընթացքի մեջ է: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է «պատասխանատու ու արդյունավետ կառավարման խրախուսումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը զարգացող ժողովրդավար երկրների խորհրդարանականներին օժանդակելու միջոցով»: Հանձնախմբի համանախագահներ դեմկոկրատ կոնգրեսական Դեյվիդ Փրայսոնը և հանրապետական կոնգրեսական Վերն Բուքենոնը, ովքեր այս տարվա ապրլին երկօրյա այցով Հայաստանում էին, շեշտում են այս նախաձեռնության յուրահատուկ բնույթը:

«Այցելելով տարբեր երկրներ, ներառյալ Հայաստան, մենք մշտապես ընդգծում ենք, որ սա ավանդական կոնգրեսական պատվիրակություն չէ: Մենք այստեղ ենք քննարկելու ոչ միայն երկկողմանի հարցեր, այլ նաև մեր երկրներում առկա տարաբնույթ խնդիրներ և մեր պատասխանատվության հետ կապված հարցեր»,- ասում է կոնգրեսական Փրայսոնը:

«Մեր նպատակն է զարգացնել այս գործընկերությունը: Ժողովրդավարությունը, իհարկե, կատարյալ չէ, սակայն շարունակում է մնալ կառավարման լավագույն ձև»,- նշում է նախաձեռնության համանախագահ հանրապետական կոնգրեսական Վերն Բուքենոնը:

Հանձնախմի համանախագահները ընդգծում են՝ այստեղ ներկայացված երկրները բազմաթիվ առումներով ինքնատիպ են և բազմազան, ունեն ռազմավարական տարբեր նպատակներ: Նրանց բոլորին համախմբում է ձգտումը դեպի ժողովրդավարություն:

«Այս երկրներին համախմբում է այն փաստը, որ նրանք հաջողությամբ հաստատել են խորհրդարանական ժողովրդավարություն» ,- ընդգծում է կոնգրեսական Փրայսոնը:

Համաժողովի մասնակից հայ օրենսդիրները կարևորւոմ են այս նախաձեռնությունն ու Հայաստանի ընդգրկումը ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի մեջ:

Էդմոն Մարուքյանի կարծիքով այս մեխանիզմը կարող է օգտագործվել Հայայստանի կողմից նոր բարեկամներ ձեռք բերելու, հայ-ամներիկյան հարաբերությունները զարգացնելու, Հայաստանի խնդիրների մասին տարբեր խողովակներով բարձրաձայնելու և խնդիրները կարգավորող ուղիներ գտնելու համար:

Իր հերթին պատգամավոր Լիլիթ Մակունցը կարևորում է այս նախաձեռնությունը որպես արդյունավետ հարթակ նոր կապեր հաստատելու ու հարաբերությունները խորացնելու համար՝ ընդգծելով, որ համաժողովի միջոցառումներից բացի տեղի են ունենում հանդիպումներ ամերիկացի կոնգրեսականների հետ, որոնք նոր շունչ են հաղորդում երկրների միջև երկկողմանի հարաբերություններին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: