ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն կվերանայի քաղաքացիության ստացման թեստը

ukrinform.ru

ԱՄՆ-ի քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) կվերանայի նատուրալիզացիայի թեստը: Այս մասին ասվում է ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:

Նշվում է, որ ծառայությունը կվերանայի նատուրալիզացիայի համար ընթացիկ թեստը՝ բարելավումներ ներմուծելով, որպեսզի երաշխավորվի հայցորդի՝ որպես ապագա քաղաքացու՝ իր իրավունքների և պարտականությունների մասին գիտելիքի ճշգրիտ գնահատումը:

Ծառայության հաղորդմամբ՝  2018-ին USCIS-ը ձևավորել էր աշխատանքային խումբ` քաղաքացիության ստացման թեստի վերանայման համար: Այս խումբը կքննարկի հնարավոր փոփոխությունները, որոնք կընդգրկվեն թեստի խոսակցական մասում: Թեստի ներդնումը նախատեսված է 2020-ի դեկտեմբերին կամ 2021-ի սկզբին: Պիլոտային տարբերակը կփորձարկվի այս աշնանը:

Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի 312-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիության համար դիմողները պետք է հասկանան «անգլերենին, այդ թվում` կարողանան կարդալ, գրել և խոսել» և իմանան «ԱՄՆ պատմության հիմունքները, սկզբունքները և պետական կարգը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: