ԵՐԵՎԱՆ 35 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին

Lragir.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների և երկրների բարեկամության ևս մեկ դրսևորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 10%
Քամի՝ 8 կմ/ժ
35 C°
 
19°  37° 
22.08.2019
19°  35° 
23.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը