Չճանաչված պետություններ. Հյուսիսային Կիպրոս
"Արմեդիա" ՏՎԳ-ն Ձեր ուշադրությանն է ներկայացնում տեղեկանքների շարք՝ նվիրված չճանաչված պետություններին: Որպես չճանաչված պետություններ՝ ստորև դիտարկվում են ՄԱԿ անդամ չհանդիսացող, կայացած պետական ինստիտուտներ ունեցող և սեփական տարածքի նկատմամբ լիարժեք կամ մասնակի վերահսկողություն ունեցող իրենց անկախ հռչակած միավորները։
Ընդհանրությունների, ինչպես նաև օրինաչափությունների դուրսբերման նպատակով մանրամասն կդիտարկվեն ներկայումս գոյություն ունեցող չճանաչված պետությունները՝ շեշտադրվում կատարելով պետության կայացման ուղու, ինչպես նաև այսօրվա դրությամբ բանակցությունների օրակարգի վրա։ Չճանաչված պետությունները կներկայացվեն ըստ ՄԱԿ անդամ-երկրների կողմից նրանց ճանաչման՝ առավելագույն քանակով երկրների կողմից ճանաչվածներից չճանաչվածները հերթականությամբ։
| Հյուսիսային Կիպրոսը մասնակիորեն ճանաչված պետություն է։ Այն իր անկախությունը հռչակել է 1983թ.-ին։ Պաշտոնական անվանումն է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան։ Այն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության դիտորդ է։ | |
Մայրաքաղաքը Նիկոսիան է, որը բաժանված է երկու մասի, մյուս մասը Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաքն է։ Տարածքը 3300 քառ. կմ է, բնակչությունը՝ ըստ 2011թ. մարդահամարի տվյալների՝ 294.906 մարդ1։ Բնակչության մեծամասնությունը թուրքեր են, որոնց մի մասը թուրք-կիպրացիներ են, մյուս մասը Թուրքիայից տեղափոխված թուրքեր, առկա է նաև հույն-կիպրացիների փոքր համայնք։
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը զբաղեցնում է Կիպրոս կղզու մեկ երրորդը, երկու երրորդը Կիպրոսի Հանրապետության տարածքն է։ Բաժանման գիծն անցնում է անմիջականորեն մայրաքաղաք Նիկոսիայի միջով, բուֆերային գոտի է, որը պաշտպանում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, այդ գոտին կոչվում է "Կանաչ գիծ"։
Կիպրոս կղզում հակասությունները սկսվել են դեռևս Օսմանյան կայսրության տիրապետման տակ գտնվելու ժամանակներից, երբ այստեղ կտրուկ մեծացել է թուրքերի թիվը: Այնուհետև պայքարը խիստ սրվել է 20-րդ դարի 20-50-ական թվականներին՝ Մեծ Բրիտանիայի գաղութատիրության դեմ պայքարի տարիներին: Իրենց և մայրցամաքային հույներին դիտարկելով որպես մեկ ազգ՝ հույն-կիպրացիները ձգտում էին միանալ Հունաստանի հետ էնոզիսի (միավորում պատմական հայրենիքի հետ) կամ միության ձևով2, թուրք-կիպրացիները դեմ էին այդ գաղափարին: Գիտակցելով էնոզիսի պոտենցիալ սպառնալիքը թուրք-կիպրացիների համար և ելնելով սեփական շահից՝ Մեծ Բրիտանիան աջակցում էր Կիպրոսի թուրքական համայնքի մոբիլիզացմանը3: 1957թ.-ին թուրք-կիպրացիները և Թուրքիան մշակեցին էնոզիսի հակակշիռը՝ թաքսիմը (կղզու բաժանում թուրքական և հունական մասերի): Արդյունքում, որպես փոխզիջումային տարբերակ՝ ընդունվեց Կիպրոսին անկախության շնորհումը երեք երկրների՝ Հունաստանի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի երաշխավորմամբ: Ստորագրվեց պայմանագիր Կիպրոսի "անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու" մասին, ինչպես նաև "որևէ պետության հետ տնտեսական և քաղաքական միություն" թույլ չտալու վերաբերյալ, Թուրքիային և Հունաստանին թույլատրվեց զինված ուժեր ունենալ Կիպրոսի տարածքում, իսկ Մեծ Բրիտանիան պահպանեց իր ռազմական բազաների նկատմամբ ունեցած վերահսկողությունը: 1960թ.-ին հռչակվեց Կիպրոսի Հանրապետության անկախությունը: Ըստ ընդունված Սահմանադրության՝ հանրապետությունը հիմնվում էր երկհամայնքային համագործակցության վրա, պաշտոնները հստակ բաժանված էին հույն-կիպրացիների և թուրք-կիպրացիների միջև4:
Երեք տարի անց սրվում են հակասությունները Կիպրոսի թուրքական և հունական համայնքների միջև, թուրք-կիպրացիները կորցնում են իրենց տեղերը կառավարությունում, հույները սկսում են սահմանափակել ռազմավարական կարևորության ապրանքների հասանելիությունը թուրքաբնակ վայրեր։ 1974թ.-ին Հունաստանում հեղափոխություն է տեղի ունենում, իշխանության է գալիս Նիկոս Սամխսոնը, ով Կիպրոսը Հունաստանին միացնելու կողմնակից էր։ Իրավիճակը սրվում է, և Թուրքիան զորք է մտցնում Հյուսիսային Կիպրոս: 1974թ.-ի օգոստոսին Ժնևում տեղի են ունենում բանակցություններ, սակայն հաջողությամբ չեն պսակվում, Թուրքիան վերսկսում է ռազմական գործողությունները և գրավում կղզու 37%-ը: Թուրքական կողմի (ներառյալ թուրք-կիպրացիներին) զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ևս 2 հազ. հոգի անհայտ կորել է, հունական և կիպրական կողմերի կորուստը 4500-6000 է5։ 1975թ.-ին Վիեննայում կնքված համաձայնությամբ 140-160 հազ. հույն-կիպրացիներ հեռանում են Կիպրոսի Հյուսիսից, 60 հազ. թուրք-կիպրացիներ՝ Հարավից6:
|
Տարիներ շարունակ կողմերի միջև բանակցություններն արդյունք չեն տալիս, քննարկվում է նաև ֆեդերատիվ հանրապետություն ստեղծելու հարցը՝ ինքնավարության, քաղաքացիության, |
1975թ.-ին հռչակվել է Կիպրոսի Թուրքական ֆեդերատիվ Հանրապետությունը, իսկ 1983թ.-ին՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Միջազգային հանրության կողմից այս քայլը քննադատության է ենթարկվել, և մինչ օրս միջազգային հանրության կողմից Կիպրոսում ճանաչվում է միայն Կիպրոսի Հանրապետության պաշտոնական իշխանությունը։
Երկարատև էմբարգոյից և հաղորդակցության խզումից հետո 2003թ.-ին թուրք-կիպրական կողմը բացում է սահմանը, ինչի արդյունքում ինտենսիվանում են շփումները երկու հասարակությունների միջև, սակայն պահպանվում են տնտեսական մի շարք բարդություններ։
Կիպրոսի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ 2004թ.-ին Կիպրոսի թե՛ հունական, թե՛ թուրքական կողմերում անց է կացվում հանրաքվե ԵՄ-ի կազմի մեջ միասնական ֆեդերատիվ պետության տեսքով մտնելու վերաբերյալ։ Կիպրոսի հունական հատվածը բացասական պատասխան է տալիս, և արդյունքում միայն Կիպրոսի Հանրապետությունն է անդամակցում ԵՄ-ին։ Հանրաքվեի դրված ՄԱԿ գլխավոր քարտուղար Քոֆի Անանի նախագիծը ենթադրում էր Կիպրոսի երկու հատվածների միավորում երկհամայնք պետության ներքո, Թուրքիան թույլտվություն էր ստանում զորքերը պահել Հյուսիսային Կիպրոսում, իրենց ուժը պահպանում էին նաև մինչ այդ Հյուսիսային Կիպրոսի կողմից կնքված պայմանագրերը։ Սակայն հանրաքվեի արդյունքում այդ նախագիծը մերժվեց, վերամիավորման շուրջ բանակցություններն այսօր էլ շարունակվում են։
ԵՄ-ն ներգործություն է ունեցել կիպրոսյան հակամարտության վրա ինչպես ուղղակիորեն՝ անդամակցության համար կողմերին առաջադրվող պահանջների արդյունքում, այնպես էլ հակամարտության կողմ հանդիսացող երկրների հասարակությունների մեջ սոցիալական փոփոխություններ խրախուսելու միջոցով։
"Արմեդիա" ՏՎԳ
24.06.2013
Կարող եք ծանոթանալ նաև մինչ այժմ հրապարակված տեղեկանքներին՝ Պաղեստինի պետություն, Կոսովո, Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն, Թայվան կամ Չինաստանի Հանրապետություն, Աբխազիա, Հարավային Օսիա:
1.Տե՜ս North Cyprus News | Census results (http://northcyprusfreepress.com/2011/12/11/north-cyprus-news-census-results/.23.03.2013):
2.Տե՛ս Точчи Н., Ковзиридзе Т., Кипр. Европеизация и разрешение конфликтов: конкретные исследования европейской периферии, М., Весь мир, 2005,74 c.:
3.Նույնը
4.Տե՛ս Точчи Н., Ковзиридзе Т., Кипр. Европеизация и разрешение конфликтов: конкретные исследования европейской периферии, М., Весь мир, 2005, 77c.:
5.Տե՛ս Cyprus, a country study, Foreign Area Studies, American University : for sale by the Supt. of Docs., U.S. Govt. Print. Off., 1980 - Cyprus – 306:
6.Տե՛ս Точчи Н., Ковзиридзе Т., Кипр. Европеизация и разрешение конфликтов: конкретные исследования европейской периферии, М., Весь мир, 2005,79 c.:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
22.12.2025
0° 0°
23.12.2025
Հարցում
