ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ

Ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և  համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև փոխգործակցությունը կխորանա և կամրապնդվի:

Քրիստոֆեր Պինչերն, իր հերթին, ուրախությամբ նշել է, որ նախագահ Սարգսյանն օտարերկրյա պետության առաջին նախագահն է, ում հետ նա առիթ է ունենում հանդիպելու պաշտոնը ստանձնելուց հետո՝ ընդգծելով, որ Հայաստանն արժեքավոր և կարևոր գործընկեր է իր երկրի համար:

Զրուցակիցները ոչ պաշտոնական միջավայրում քննարկել են Հայաստան-ՄԹ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: