ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 970,88 դրամ ԱՐԾԱԹ - 277,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 681,95 դրամ

Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանում

Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ, որը ղեկավարում է նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան։

Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության հաստատման գործընթացները՝ կարևորելով 2012 թ. Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ նմանատիպ բանաձևերի ընդունումը նշանակալի ներդրում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում, ինչն իր հերթին նպաստում է հանրապետության անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգման համընդհանուր արժեքների հավատարմության հիման վրա: Այս համատեքստում Արցախի արտգործնախարարն անդրադարձ է կատարել հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացին։

Հանդիպման մասնակիցների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծումը՝ համոզմունք հայտնելով, որ այն նշանակալի դերակատարություն կունենա Արցախի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 5 կմ/ժ
1 C°
 
-6°   
21.01.2020
-5°   
22.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: