Համահայկական խաղեր. կհաղթենք բոլորս!

Համահայկական խաղերի համար այս տարին հոբելյանական է . 20 տարի առաջ, 1999 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ն անցկացվեցին առաջին Համահայկական խաղերը, որոնց մասնակցում էին աշխարհի 23 երկրների 62 քաղաքների պատվիրակություններ: Խաղերի ծրագիրն ընդգրկում էր 7 մարզաձև՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թեթև աթլետիկա, թենիս, սեղանի թենիս և շախմատ: Խաղերի կրակը վառելու պատիվը վստահվել էր սպորտային մարմնամարզության գծով օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին:
Համահայկական խաղերը միջազգային մրցումներ են, որոնք անցկացվում են 1999 թվականից: Խաղերին մասնակցում են հայ մարզիկներ համայն աշխարհից: Խաղերի նպատակն է տարբեր երկրների հայերի միավորումը սպորտի միջոցով, Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապերի ամրապնդումը: Խաղերի կազմակերպմամբ զբաղվում է հատուկ այդ նպատակով ստեղծված Համաշխարհային կոմիտեն՝ Հայաստանի, հայկական սփյուռքի հասարակական կազմակերպությունների և առանձին բարերարների ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ:
Աշխարհի տարբեր երկրներից հայ մարզիկների մասնակցությամբ համահայկական խաղերի անցկացման գաղափարը պատկանում է հայ դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանին: 1996 թվականին, Հայկական ընդհանուր Բարեգործական Միության խաղերի ժամանակ, որոնց մասնակցում էին միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչները, Մելիք-Շահնազարյանը այսպիսի առաջարկ արեց, որը լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
1997 թվականի ապրիլին, առաջին հիմնադիր համագումարի ժամանակ, ստեղծվեց Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեն, իսկ որպես Խաղերի անցկացման ժամկետ հաստատվեց 1999 թվականը: Հաստատվեց նաև Խաղերի խորհրդանիշը, որն ինչ-որ առումներով ասոցացվում էր Օլիմպիական խաղերի հետ: Որպես էմբլեմա ընտրվել էին տարբեր գույների վեց միահյուսված օղակներ, որոնցից հինգը կրկնում են Օլիմպիական խաղերի էմբլեմայի օղակների գույները, իսկ վեցերորդը նարնջագույն է և խորհրդանշում է Հայաստանը:
Համահայկական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Ամեն անգամ ավելանում է Խաղերի մասնակիցների քանակը՝ ինչպես մարզիկների, այնպես էլ քաղաքների, որոնք ուղարկում են իրենց պատվիրակներին մրցումներին մասնակցելու համար: Այս տարի խաղերն առաջին անգամ անցկացվում են Արցախում: Աշխարհի տարբեր երկրներից Արցախում հավաքված հազարավոր հայ մարզիկներ հերթական անգամ կցուցադրեն Արցախի, սփյուռքի և Մայր Հայաստանի եռամիասնությունը:
Համահայկական յոթերորդ հոբելյանական խաղերին կմասնակցեն ավելի քան հինգ հազար մարզիկներ: Կազմակերպիչներն սպասում են ավելի քան 10 հազար հյուրերի: Մրցումները կանցկացվեն օգոստոսի 6-17-ը: Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում:
4 օր խաղերը կանցկացվեն Արցախում, այնուհետև կշարունակվեն Հայաստանում: Մրցումների ծրագրում 17 մարզաձև է ներառված. ֆուտբոլ, մինի-ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, լողափի վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, ձեռքի գնդակ, բազկամարտ, հեծանվավազք և հրաձգություն: Դրանցից 14-ը օլիմպիական մարզաձևեր են համարվում:
«Մեր կանոնադրության և 20-ամյա ավանդույթների համաձայն, վառվելու է 3 ջահ, որոնք խորհրդանշում են համայն աշխարհի հայերի միասնությունը՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի»-ասաց Համահայկական խաղերի Միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում:
«Համահայկական խաղերի առաջին ջահը վառվել է Մուսա-Դաղ լեռան ստորոտին գտնվող Սուրբ Աստվածամայր հայկական եկեղեցում (Արևմտյան Հայաստան), երկրորդը՝ Խոր Վիրապի Գրիգոր Լուսավորչի կանթեղից, իսկ երրորդ ջահը վառվել է հունիսի 22-ին հինավուրց Տիգրանակերտ (Արցախ) պատմամշակութային արգելոցում: Բոլոր երեք ջահերը, Համաշխարհային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ բերվեցին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտ՝ գլխավոր ջահը վառելու համար:
Խաղերին կմասնակցեն մարզիկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իրանից, Թուրքիայից և այլ երկրներից: Մրցումներն ուղիղ եթերով կհեռարձակվեն Ստեփանակերտի տարբեր վայրերում տեղադրված մեծ էկրաններին, ապահովված կլինի որակյալ շարժական ինտերնետ կապ, իսկ միջհանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված կլինեն գովազդային վահանակներ:
Մայրաքաղաքում և Արցախի մեծ քաղաքներում արդեն զբաղված են բոլոր հյուրանոցները: Մոտակա օրերին Արցախում կլսվեն աշխարհի տարբեր երկրների հայերենի բոլոր բարբառները: Դա կլինի սպորտի տոն և միաժամանակ՝ հայության տոն: Այդ մրցումները կունենան մի հաղթող՝ մենք բոլորս:
-
01:34
Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը
-
00:25
Պուտինի ուղերձն Էրդողանին առավել կառուցողական է, քան Թրամփի նամակը. Պեսկով
-
23:53
ԱՄՆ-ում հայ լրագրողին հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նահանգային նախարարը
-
22:19
Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի է. Սարգսյան
-
21:08
Նախագահ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, եթե հրավիրեն
-
17:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:47
«Երջանկություն է»․ Հալեպի վերակառուցված հայկական եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը
-
15:27
ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք
-
14:15
Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել
-
12:13
Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
-
11:18
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ Ջո Բայդեն
-
10:11
Չենք հանդուրժելու Արցախի սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում. «Արդարություն»
-
09:01
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
19:01
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
-
18:24
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
-
17:13
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
-
16:13
Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանային քաղաքականության մաս կարող է լինել
-
15:21
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին
-
14:27
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան
-
13:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
12:31
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը
-
10:07
Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին
-
15:17
ՀԱՊԿ երկրների օգնությանը դիմելը Հայաստանի կողմից հաշվարկված քայլ չէ
-
12:47
Թալիբների պատվիրակությունն այցելել է Իրան
-
17:13
ՀԱՅԱՑՔ Երևանից. բողոքի ցույցեր Վրաստանում
-
10:55
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 4 կմ/ժ