ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ

Ermenihaber

Օգոստոսի 3-ին Ստամբուլում տեղի է ունեցել  Մոր Եփրեմ ասորական ուղղափառ եկեղեցու  հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Ermenihaber-ը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կ. Պոլսի կրոնական փոքրամասնությունների հոգևորականներ և բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ:

Միջոցառման ժամանակ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:

Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանը զրույցի ընթացքում իր բարեմաղթանքներն է հղել հայ համայնքին և հույս հայտնել, որ հնարավորինս շուտ նոր պատրիարք կզբաղեցնի պատրիարքական թափուր աթոռը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: