ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջավախքում շարունակվում են ներդրումային ծրագրերը

Forbes

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի որդեգրած Ջավախքի տնտեսական զարգացման առաքելությանը համապատասխան oգոստոսի 10-ին Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի անձնական միջոցներով Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում բացվեց հացաբուլկեղենի արտադրամաս, ինչը նաև բխում է Դիլիջանում հունիս ամսին տեղի ունեցած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի և գործարար համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Արտադրամասում արդեն աշխատում է 10 աշխատող, որոնց թիվը կեռապատկվի մեկ տարում։

Բացման արարողության ժամանակ Սոս Սահակյանը հայտարարեց, որ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունից ստացված շահույթը կուղղվի Ջավախքում, մասնավորապես Դամալա գյուղում իրականացվող բարեգործական և ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:

Նույն օրը Դամալայում տեղի ունեցավ նաև պարոն Սահակյանի կառուցած տան տնօրհնեքի արարողությունը. 52 տարի անց իրականացավ Սոս Սահակյանի՝ իր ծննդավայրում կրկին սեփական տուն ունենալու ցանկությունը՝ դառնալով մեծ բարեգործին իր հայրենի Ջավախքի հետ կապող ևս մեկ օղակ:

Նորակառույց տանը նշվեց նաև Սոս Սահակյանի ծննդյան 70-ամյակը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: