ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Մինչ մարտական դիրքը թողնելը` զինծառայողը մարմնական վնասվածքներ չի ունեցել. ՔԿ

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը մինչև մարտական դիրքը թողնելը գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում մարմնական վնասվածքներ չի ունեցել: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվական օգոստոսի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:

Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 2019 թվականի հուլիսի 24-ին Ա. Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև այդ մասին գրառում է կատարվել Ա. Ղազարյանի բուժգրքույկում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերոգրյալի մասին Ա. Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ (դասալքություն) հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
20.02.2020
   
21.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: