ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

Ուրուգվայի նախագահը հայտնել է, որ հիվանդ է թոքերի քաղցկեղով

Российская газета

Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը երեքշաբթի հայտարարել է, որ հիվանդ է քաղցկեղով և առաջիկա օրերին կստանա առավել ամբողջական ախտորոշում, հայտնում է NEWS.am-ը: 

«Տոմոգրաֆիական հետազոտություններով հայտնաբերվել է թոքային գոյացություն՝ շատ հստակ հատկանիշներով, որոնք ցույց են տալիս, որ այն կարող է չարորակ լինել»,- ասել է Վասկեսը:

Նախագահը հայտնել է, որ իրեն լավ է զգում և հիվանդության որևէ ախտանշան չի զգում: Նա սպասում է լրացուցիչ հետազոտություններ անցնելով ստանալ առողջական վիճակի և հնարավոր բուժման մասին ավելի ընդարձակ պատկեր:

Վասկեսի նախագահության ժամկետը լրանում է 2020 թվականի մարտին: Նա մասնագիտությամբ ուռուցքաբան է:

Նա հայտնել է, որ այս մասնագիտությունն է ընտրել, քանի որ ծնողները և քույրը մահացել էին քաղցկեղի հետևանքով: 2011 թվականին Վասկեսը հրատարակել էր «Վատ ընկերոջ քրոնիկան» գիրքը, որը գրվել է քաղցկեղի դեմ պայքարի սեփական փորձի և նրա ծնողների խոստովանությունների շուրջ դատողությունների ձևով:

Նախագահության իր առաջին ժամկետի՝ 2005-2010 թվականների ժամանակ Վասկեսը ընդունել է ծխախոտի օգտագործման մասին աշխարհում ամենախիստ մի քանի օրենքներ:

Նրա կինը՝ Մարիա Օկսիլիադորա Դելգադոն մահացել էր 3 շաբաթ առաջ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուրուգվայի առաջին տիկինը մահացել է սրտի նոպայի հետևանքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 5 կմ/ժ
17 C°
 
12°  25° 
01.10.2020
13°  26° 
02.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: