ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արգենտինահայերը կոչ են անում ուժեղացնել պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ

«Արգենտինահայերի մշակութային միությունը» դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով պաշտոնից հեռացվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` այս պահին քաղաքապետների պարտականությունները ժամանակավորապես իրականացնում են Մարդինի, Վանի և Դիարքբեքիրի նահանգապետները: Նրանք նշանակվել են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։

Հայկական միության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Էրդողանի կառավարությունն ապօրինաբար է աշխատանքից հեռացրել քրդամետ կուսակցության քաղաքապետներին։ Այս պետությունը  կիրառում է  այն տրամաբանությունը, որով առաջնորդվում էր Հայոց ցեղասպանության տարիներին։  Պետությունն այժմ փորձում է հարված հասցնել երկրում կարևոր դեր ունեցող ձախակողմյան ուժերին, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի 3-րդ ուժին»։

Նշվում է նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, թուրքական իշխանությունները շարունակում են ճնշել ազգային փոքրամասնություններին:

«Եթե նախկինում հայերն էին, ապա հիմա այդ վիճակի մեջ քրդերն են ընկել»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: