ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Սփյուռք միասնությունը պետք է բաժակաճառերից անցում կատարի միմյանց խնդիրները հասկանալուն

Ոչ մեկի համար նորություն չի, որ Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիասնությունը ՀՀ և ընդհանրապես հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունի:

Բայց այս միասնություն ասվածի համատեքստում պետք է հասկանալ մի քանի բան: Սփյուռքը բացի ուղղակի ֆիզիկական գոյությունը, պետք է իր ներդրումն ունենա հայրենիքի կայացման գործընթացում: Հրապարակային ելույթները դեռևս չեն վկայում, այն մասին, որ հայրենիք են կայացնում: Պատմության ընթացքը դասավորվել է այնպես, որ դժվար է պատկերացնել հայ ժողովրդին առանց Սփյուռքի: Ու Սփյուռքի գոյության հետ հաշվի նստելը, իհարկե, կարևոր է:

Բայց կա հարցի մյուս կողմը: Պետք է հականալ միմյանց խնդիրները ու ոչ թե հայտարարությունների, բաժակաճառերի, իրար հաճոյանալու մակարդակում այլ շատ խորքից մտնելով դրության մեջ ամբողջությամբ: Ու հենց այստեղ է, որ մենք խնդիր ունենք: Սփյուռքի նախարարությունը ցրելը և հանձնակատարի գրասենյակ բացելը ևս վերոթվարկյալ հաճոյանալու դասին պատկանող քայլերից էր: Խնդիրներն ու ռիսկերը հերթական անգամ հաշվարկված չէին:

Ընկալելի չի նաև հեղափոխական ալիքներով հայ հասարակության մեջ կարծիք ձևավորողների մեջ տեսնել այնպիսի դեմքեր, ինչիսիք են Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և այլք: Այստեղ պարզ հարցեր են առաջանում, եթե Միացյալ Նահանգների պետական քաղաքականությունը դեմ լիներ այն ամենին, ինչ տեղի էր ունենում ՀՀ-ում, ապա իրենք պատրա՞ստ էին արդյոք հեղափոխական առաջամարտիկի դերը ստանձնել: Եթե ստանձնել են, ապա հետևողակա՞ն են:

Եվ թերևս այս ամենի արդյունքը կրկին ու կրկին մեկն է, որ մինչև մենք չհասկանանք երկուստեք խնդիրները ամբողջ խորությամբ ու ծավալով՝ հաշվի առնելով դրանից բխող մարտահրավերներն ու ինչու չէ նաև հնարավորությունները, բոլոր տեսակ ինքնդրսևորման, բարդույթներից ձերբազատման, PR-ին ուղղված գործողությունները ոչ թե միացնելու են մեզ միմյանց, այլ անգամ՝ օտար են դարձնելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: