ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտակ Քամալյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ նախարարությունում մշակվում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը: Փոխնախարարը համառոտ ներկայացրել է փաստաթղթի հիմնական դրույթներն ու թիրախային ուղղությունները և ընդգծել, որ ռազմավարության կարևոր նպատակներից է գյուղմթերքի արտահանման աշխարհագրության ընդլայնումը և թիրախային երկրների դիվերսիֆիկացումը, որոնց թվում է նաև Ճապոնիան:

Այնուհետև կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի գնահատման կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվելու է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ Համաշխարհային բանկի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է ոլորտում դիտարկումների իրականացման և տվյալների հավաքագրման գործիքակազմի բարելավումը:

Քննարկվել է նաև ծրագրի շրջանակում վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը: Կարևորելով Ճապոնիայի փորձը գյուղատնտեսության բնագավառում տվյալների հավաքագրման հարցում` Արտակ Քամալյանը նշել է, որ հայկական կողմը բաց է փոխգործակցության յուրաքանչյուր առաջարկի համար:       


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: