ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՍԴ-ն կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականության հարցը

РИА Новости

Սահմանադրական դատարանում այսօր կայանալու է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։

ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի կողմում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհները, մյուս կողմում՝ ընդդիմադիրները, գրում է Aysor-ը։

Նշենք նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։

Վերջիններս, ըստ Վահե Գրիգորյանի, նախկինում առնչվել են Մարտի 1-ի գործի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անկողմնակալ լինել Քոչարյանի ներկայացրած դիմումը քննելիս։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: