ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուին իշխող կուսակցությունից հեռացնելու պահանջ է դրվել

picture alliance / dpa

եպտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կենտրոնական գործադիր խորհրդի նիստը, փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ հրապարակման՝ նիստի ընթացքում որոշվել է «ԱԶԿ-ի ներքին կանոնադրությանը հակասող հայտարարությունների և կեցվածքի» համար նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, Ս. Օզդաղին, Ա. Սեֆեր Ուսթունին և Ա. Բաշջըին կուսակցությունից հեռացնելու պահանջ ներկայացնել կուսակցության կարգապահական խորհրդին: Նշվել է, որ պահանջի մասին որոշումն ընդունվել է միաձայն:

 Կուսակցության անդամներին կուսակցությունից հեռացնելու ընթացակարգի համաձայն՝ ԱԶԿ-ի գործադիր խորհրդի պահանջը պետք է ուղարկվի ԱԶԿ-ի կարգապահական խորհրդին: Վերջինիս նախագահը նիստ պիտի գումարի, որի ընթացքում կուսակցության այն անդամներից, որոնց նկատմամբ հեռացնելու որոշում է կայացվել, պահանջվելու է բանավոր և գրավոր բացատրություն ներկայացնել: Կարգապահական խորհրդի՝ բանավոր և գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջը որոշակի ժամանակում չբավարարելու դեպքում նրանց անդամակցությունը ինքնաբերաբար կդադարի:

Նշենք, որ թուրքական մամուլում վերջին շրջանում հայտնվող հրապարակումներում Դավութօղլուի անունը կապվում է նոր հիմնվելիք կուսակցության հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նոր կուսակցության հիմնադիրների շարքում բացի Դավութօղլոից լինելու են Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: