Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել. Արտակ Դավթյան
Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել։ Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին և կատարում է նախարարի հրամանները։ Որևէ լարվածության մասին տեղյակ չեմ, չեմ կարող ուրիշ բան ասել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ իր և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները վերջին շրջանում այդքան էլ հարթ չեն, հայտնում է «Այսօր»-ը:
«Ոչ մի հարցում անհամաձայնություն չկա։ Կա աշխատանքային կարգ։ Յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետներն ու աաջարկությունները։ Ընդունվելուց հետո բոլորս կատարում ենք ընդունված որոշումը՝ յուրքանչյուրս մեր մասով։ Ոչ մի տարակարծություն որևէ հարցի շուրջ չունենք», - հավաստիացրեց նա։
Անդրադառնալով իր փոխարեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակելու խոսակցություններին՝ Արտակ Դավթյանը նկատեց, որ երբ իրեն աշխատանքից ազատեն կամ ինքը հեռանա պաշտոնից, բնական է, որ վերջինիս թեկնածությունը կարող է դիտարկվել։
«Եթե նայել եք, Գլխավոր շտաբի բոլոր պետերը մինչև կյանքի վերջը չեն ծառայել։ Օրենքով սահմանված ժամկետներ կան, դրանով էլ աշխատում ենք», - ասաց բարձրաստիճան զինվորականը։
Հարցին՝ արդյոք Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վերադառնալու է համակարգ, Դավթյանը պատասխանեց՝ չգիտի, համակարգ վերադարձնողն ինքը չէ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ