ԵՐԵՎԱՆ -6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 970,88 դրամ ԱՐԾԱԹ - 277,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 681,95 դրամ

Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ի վրա Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Հայաստանը. Շավարշ Քոչարյան

aysor.am

Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ի վրա Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Հայաստանը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք անհանգստություն էին հայտնել՝ կապված ՀԱՊԿ-ի և Բաքվի միջև համագործակցության հնարավոր ակտիվացման հետ, փոխանցում է News.am-ը:

Փոխնախարարի խոսքով՝ Ադրբեջանը որոշակի ազդեցություն ունի կազմակերպության վրա, սակայն՝ անուղղակի, ՀԱՊԿ այլ անդամ երկրների հետ համագործակցության միջոցով:

«Ի վերջո, ՀԱՊԿ-ն անկախ երկրների միջև համաձայնագիր է, որոնք որոշակի առումով կապված են համաձայնագրի և պարտավորությունների հետ: Մյուս կողմից, երկրները կարող են երկկողմ համաձայնություններ, պարտավորություններ ունենալ այլ ձևաչափերով»,- ասաց Քոչարյանը:

Միևնույն ժամանակ, Քոչարյանն ընդգծեց, որ այդ համաձայնությունները որևէ կերպ չեն ազդում հարաբերությունների և պարտավորությունների վրա, որոնք կնքվում են ՀԱՊԿ անդամ երկրների միջև: Այդ դիրքորոշմանը, Քոչարյանի խոսքով, աջակցում և ըմբռնումով են մոտենում են ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ նաև ԵԱՏՄ-ում:

«Պատկերացրեք, եթե այդ կազմակերպությունում լիներ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Մեզ համար դա, այսպես ասած, անընդունելի տարբերակ կլիներ»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը:    

 


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 70%
Քամի՝ 5 կմ/ժ
-6 C°
 
-5°   
22.01.2020
-5°   
23.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: