Աննա Հակոբյանը ներկա է գտնվել թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ» ֆիլմի պրեմիարային
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում սեպտեմբերի 7-ին լեփ-լեցուն դահլիճում կայացել է Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, TIFF-ի վավերագրական ֆիլմերի ընտրության համակարգող Թոմ Փաուերսը նշել է, որ ֆիլմը պարտադիր դիտելու է բոլոր նրանց համար, ովքեր «ցանկանում են ըմբռնել պատմական թարմ իրադարձությունները»։
«Ձեզ համար այս ֆիլմը գուցե ներկայանա որպես քաղաքական թրիլլեր կամ կրթական մեծ արժեք ունեցող դրամա, սակայն ինձ համար սա իրապատում հեքիաթ է»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։ Դիմելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ նա նշել է. «Մենք շնորհակալ ենք Ձեզ և Ձեր ընտանիքին այն հեքիաթի համար, որ պարգևեցիք մեզ։ Ես ուզում եմ Դուք գնաք և լուրը տանեք Հայաստան, որ հեղափոխությունը լավ ձեռքերում է, որ մենք այն շարունակելու ենք, որ մենք այն ներկայացնելու ենք աշխարհին»։
Հոտնկայս ծափահարություններով ընդունված ֆիլմի ցուցադրության ավարտին բեմ են հրավիրվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կարին Հովհաննիսյանը, Սերժ Թանկյանը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, խմբագիր Բարրի Պոլտերմանը, գործադիր պրոդյուսեր Դեն Բրաունը՝ պատասխանելու լսարանի հարցերին։
«Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի»,- ասել է Աննա Հակոբյանը։ Նա նշել է, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև Հայաստանի կանանց մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ։
Սերժ Թանկյանն ընդգծել է ֆիլմի կարևորությունը. «Այս ֆիլմը եզակի է, քանի որ պարունակում է աշխարհի ցանկացած կետում ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության միջոցով առաջադեմ փոփոխություն բերելու գաղտնի բանալին»,- ասել է նա։
Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում «Մենակ չեմ» ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին, ևս մեկը՝ սեպտեմբերի 15-ին միևնույն՝ «Scotiabank» թատրոնում։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 1,54 կմ/ժ