ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է Էրդողանի կուսակցությունից հեռանալու մասին

vestikavkaza.ru

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) դուրս գալու մասին, փոխանցում է ermenihaber-ը:

Վերջերս հայտնի էր դարձել, որ Դավութօղլուն պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, և այդ նպատակով նրա թիմակիցները կոչ էին արել ԱԶԿ-ի նահանգային ու շրջանային ղեկավարներին միանալ իրենց։ Այս տեղեկությունը ստանալով՝ ԱԶԿ-ի ղեկավարները պահանջել էին Դավութօղլուին և իր թիմին հեռացնել կուսակցությունից։

Նախկին  վարչապետը չի սպասել երկրորդ նմանատիպ պահանջի ներկայացմանը և հայտարարել է, որ դուրս է գալիս ԱԶԿ-ից:

 «Մեր նպատակը պառակտումը չէ։ Մենք նպատակ ունեինք ցրելու ԱԶԿ-ի և մեր երկրի ապագայի հետ կապված անհուսությունը։ Մեզ ներկայացված փաստերը վկայում են, որ ԱԶԿ-ի առաջնորդները կտրվել են իրականությունից։ ԱԶԿ-ն որոշել է զտել կուսակցության շարքերը՝ սկսելով մեզ կուսակցությունից հեռացնելու գործընթացը», - հայտարարել է Դավութօղլուն։

Նա հավելել է, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և ծառայել ժողովրդին՝ նոր կուսակցություն հիմնելով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2025
       
    28.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: