ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա-ի մոր մահվան կապակցությամբ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ, հայտնում են  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցավակցական հեռագրում ասվում է.

«Վեհափառ Տեր,

Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։

Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։

Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։

Ընդունեք, խնդրեմ, մեր և մեր ընտանիքի մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերը։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 4 կմ/ժ
13 C°
 
  18° 
24.10.2019
  18° 
25.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: