ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր սկսվել են լայնածավալ մարտավարական վարժանքներ՝ զորքերի, ռազմական միավորումների և կազմավորումների ներգրավմամբ, հայտնում է «Panorama.am»-ը:

Ինչպես գրում են ադրբեջանական կայքերը, զորավարժության թեման նախատեսում է լեռներում հակահարձակողական գործողություն կազմակերպելու և իրականացնելու հարցերը՝ «հակառակորդի խմբերին պարտության մատնելու համար կանխարգելիչ հարվածներ հասցնելու միջոցով և ազատագրված տարածքներում շահավետ սահմանների տիրապետելով»:

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են մինչև 10 հազար զինծառայողներ, ավելի քան 100 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 120 հրթիռային և հրետանային համակարգեր, ականանետեր, մինչև 20 միավոր բանակային և առաջնային ավիացիա, ինչպես նաև տարբեր նպատակների համար նախատեսված անօդաչու թռչող սարքեր:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի զորքերի հրամանատարական և հսկողական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև մարտական, բարոյական, հոգեբանական և նյութատեխնիկական աջակցության հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
16°  28° 
01.06.2020
16°  28° 
02.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: