ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Ստեփանակերտն ընդլայնում է իր միջազգային կապերը

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ընդունել է որոշում՝ Ավստրալիայի Ռայդ քաղաքը որպես քույր քաղաք հռչակելու մասին։

Որոշման մեջ համոզմունք է հայտնվում, որ երկու քաղաքների միջև բարեկամության հաստատումն ու ընդլայնումը կնպաստեն նրանց բնակիչների միջև բարեկամական կապերի ձևվորմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Ավստրալիայի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը։

Ստեփանակերտի ավագանու որոշումը հետևել է Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից համանման բանաձևին, որը միաձայն ընդունվել է ս. թ. հուլիսի 23-ին` արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 5 կմ/ժ
16 C°
 
  18° 
24.10.2019
  18° 
25.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: