ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 970,88 դրամ ԱՐԾԱԹ - 277,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 681,95 դրամ

Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարելու եզակի հնարավորություն ունի. Պոմպեո

Anthony Behar / Sipa USA / Коммерсантъ

ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում է News.am:

Պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ Պոմպեոն նշել է, որ անցած տարի Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ձեռնարկել են համարձակ քայլեր քաղաքական մասնակցությունն ընդլայնելու և ժողովրդավարական կառավարումը զարգացնելու ուղղությամբ:

«Այժմ Հայաստանը եզակի հնարավորություն ունի օրենքով նախատեսված ընթացակարգերի համաձայն կառուպցիայի դեմ պայքարելու, օրենքի գերակայցությունն ամրապնդելու, անկախ դատական համակարգ հաստատելու և արտասահմանյան մեծ ներդրումներ ներգրավելու համար: Ես անհամբեր սպասում են Հայաստանի հետ մեր համագործակցության շարունակությանն այդ նպատակներն իրագործելու և հայերի հաջորդ սերնդի համար ավելի լավ ապագա կառուցելու հարցում:

Որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահ (ԵԱՀԿ)՝ մենք հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումներ գտնելու նպատակով կողմերին օգնելու հարցում: Մենք ողջունում ենք վերջին մասնակցությունը բարձր մակարդակում կայացած հանդիպումներին բանակցությունների եղանակով հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար, ինչպես նաև կառուցողական քննարկումներին նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ կատարվող ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 44%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
-5°   
23.01.2020
-5°   
24.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: