Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Աշխատանքային այցը սկսվել է Լոս Անջելես քաղաքում նախատեսված օրակարգից։
Սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։
Ողջունելով ՍԴՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Սարաֆյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ այսօր այստեղ հանդիպելու ու նաև մեր ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու համար։ Իհարկե, այս այցը, որքան էլ փորձում ենք գործնականացնել, ավելի շատ էմոցիոնալ է ստացվում, քան թե գործնական։ Դա, համենայն դեպս, վատ չէ, որովհետև ավելի լավ ֆոն է ստեղծում մեր երկրի, ժողովրդի հետ կապված օրակարգի շատ հարցեր շատ ավելի լավ մթնոլորտում քննարկելու համար։ Շատ ուրախ եմ, ողջունում եմ ձեզ, և հույս ունեմ, որ հետագայում էլ մեր շփումները, քննարկումները կլինեն նույնպիսին»։
ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ կենտրոնական վարչության անունից ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ ՍԴՀԿ-ն ողջունում և աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ «Հարգելի պարոն վարչապետ, ՍԴՀԿ-ն իր աջակցությունն է հայտնում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ հայրենիքում իրականացվող ժողովրդավարական, տնտեսական, իրավական փոփոխությունների գործընթացում։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ կկարողանանք հաջողությամբ շարունակել մայր Հայաստանի առաջընթացը», - նշել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող փոփոխություններին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին Սփյուռքի ներգրավմանը, Հայաստանի տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ ջանքերի համատեղմանը վերաբերող և այլ հարցեր։
Հայաստանի վարչապետը, անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացման միտումներին, նշել է, որ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշները տարբեր ուղղություններով գնալով ավելի լավատեսական են դառնում, առկա է լավ դինամիկա, միջազգային հանրության արձագանքը ևս նպաստում է այդ ընթացքին։ «Այս փուլում կարևորում եմ Սփյուռքի հետ հաղորդակցության ճիշտ մթնոլորտի կառուցումը, նկատի ունեմ այն, որ Սփյուռքում օտարվածության, կտրվածության որևէ զգացում չպետք է լինի, Սփյուռքը լիարժեքորեն պետք է ներգրավված լինի Հայաստանի առաջընթացի գործընթացում։ Այդ իսկ նպատակով իմ արտերկիր այցերի ժամանակ հանդիպումներ եմ ունենում Սփյուռքի հայ համայնքների հնարավորինս լայն շրջանակների հետ։ Կարծում եմ՝ մեր ազգային ներուժը Հայաստանի շուրջ համախմբելու ժամանակն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
