ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքության հիմնադրամի

stockholmcf.org

Թուրքիայի սահմանադրական (ՍԴ) դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի: ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը, փոխանցում է Ermenihaber-ը: 

Բարձրագույն դատարանը որոշել է նաև, որ խախտվել է հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը ետ ստանալու պահանջով դատարան դիմած հիմնադրամի գործը չի քննվել, ավելին՝ որոշվել է դրա կառավարումը հանձնել Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը:

ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ է ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան: Որոշման մեջ նշվել է, որ այս մակարդակում նպատակահարմար չէ քննել սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հիմնադրամի պահանջը:  

Նշվում է, որ վարչական դատարանի կողմից ավելի վաղ կայացրած որոշումը չեղարկելու դեպքում ճանապարհ կբացվի հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը ետ ստանալու համար:

«Մարյակոբ» հիմնադրամը Թուրքիայի ՍԴ էր դիմել 2016 թվականի օգոստոսի 26-ին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: