ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Լիտվան ունեցել են ընդհանուր պատմություն և ունեն հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ. նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լիտվայի հետ համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրամիության ծրագրերի շրջանակում: Նա արժեքավոր է համարել Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:

«Հայաստանը պատմության ընթացքում հանդես է եկել որպես քաղաքակրթությունների խաչմերուկ: Ներկայումս մենք սերտ համագործակցում ենք ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ»,-նշել է Հայաստանի նախագահը:

Լիտվայի Սեյմասի խոսնակը, համակարծիք լինելով, որ երկու երկրներն ու ժողովուրդները շատ ընդհանրություններ և ընդհանուր պատմական հետք ունեն, ընդգծել է ապագային միտված փոխգործակցության խորացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության իրենց փորձառությունը փոխանցել հայաստանցի գործընկերներին՝ նշելով, որ Լիտվան նույնպես շահագրգռված է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմամբ:

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացումը, համատեղ ծրագրերի իրականացումը: «Մենք գիտության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ենք ունեցել: Կցանկանայի լիտվական մշակույթը Հայաստանում ավելի շատ տեսնել»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը խոսել է նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի զարգացմանը և անդրադարձել դրանց իրականացման շրջանակներում միջազգային ընկերությունների հետ համագործակցությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: