ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն, արձագանքելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում կայացած «Վալդայ» համաժողովի ժամանակ արված այն հոխորտանքին, թե Արցախի ժողովուրդ գույություն չունի, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել: Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը Ադրբեջանի կազմում երբեք գոյություն ունենալ չի կարող, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել նրա արժանապատվությունը, խաթարել նրա անդորրը, որպես դիակ` կմնան չեզոք գոտում, որպես հանցագործ` կդատվեն Արցախի դատարանում, որպես պարտված թշնամի` կշպրտվեն սահմանից շատ հեռու…

Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: