ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը

https://www.newsgeorgia.ge

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի և Վրաստանի միջև ավիաուղևորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝  հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի ծառայությանը։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ երկու երկրների ավիացիոն իշխանությունները մտադիր են շարունակել համագործակցությունը։ Դա հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կենտրոնակայանում (Մոնրեալ)։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է նաև հուշագիր համագործակցության մասին։

Համաձայն փաստաթղթի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում կիսել օդային երթևեկության կարգավորումների ներդրման փորձը, որոնք նախատեսված են Եվրամիության հետ ընդհանուր օդային տարածքի մասին համաձայնագրով։ Հուշագրում խոսվում է նաև օդային երթևեկության արդյունավետության և կառավարման հսկողության, անձնակազմի պատրաստման-վերապատրաստման բարելավման, փորձի փոխանակման հարցերում համագործակցության մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: