ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները փակ են լինելու. ՃՈ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակիցների անվտանգությունը և անխափան երթևեկությունը ապահովելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 15-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը փակ է լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Մասնավորապես՝ Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից դեպի հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցը՝ Խորենացու- Մհեր Մկրտչյան և Խորենացու-Զաքյան խաչմերուկներից՝ Շահումյան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ, Փ. Բուզանդի փողոցը՝ Հանրապետություն- Բուզանդի և Քոչինյան-Բուզանդի խաչմերուկներից դեպի Աբովյան փողոց, Արամի փողոցը՝ Հանրապետություն-Արամի խաչմերուկից՝ դեպի Աբովյան փողոց, Նալբանդյան փողոցը՝ Նալբանյան-Թումանյան խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ և Պուշկինի փողոցը՝ Պուշկին-Հին երևանցու խաչմերուկից՝ դեպի Սախարովի հրապարակ։

Հայցում ենք համաքաղաքացիների և հյուրերի ներողամտությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: