Աննա Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսականներ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը›› և «City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիըր-Կանչելյանին, Ջուդի Չուին և տիկին Սփիըրի աշխատակազմի ղեկավար Ջոշ Կոնոլիին։ Ճաշի ընթացքում Ջեքի Սփիըրն ու Ջուդի Չուն ներկայացրել են Հայաստան այցի մանրամասներն ու պատմել Արցախից ստացած տպավորությունները։ Ջուդի Չուն նշել է, որ իսկապես տպավորված է Արցախով։ «Այն շատ գեղեցիկ, շատ խաղաղ վայր է››,- ասել է տիկին Չուն։ Տիկին Սփիըրին էլ հիացրել է ոչ միայն Արցախում տիրող խաղաղությունը, այլև այնտեղ առկա քաղաքացիական մտքի բարձր մակարդակը։
«Ես շատ տպավորված եմ այս այցով, Արցած այցելությամբ և իսկապես պետք է հարգել Արցախի խաղաղասիրությունը, ձեռքբերումները, որ ունեցել է այս ժամանակահատվածում››,- ասել է տիկին Սփիըրը՝ հավելելով, որ Վաշինգտոն վերադառնալով շարունակելու են իրենց գործունեությամբ նպաստել Արցախի զարգացմանն ու խաղաղության պահպանմանը։
«Շատ շնորհակալ եմ այս հանդիպման, Արցախ կատարած Ձեր այցի համար։ Իսկապես, դուք իրավացի եք, Արցախը զարմանալի գեղեցիկ վայր է, և Ստեփանակերտն ամենախաղաղ վայրն է։ Ես հենց այսօր էլ Ֆեյսբուքի իմ էջում գրառում էի կատարել, որ պետք է Երևանում ծրագրավորած հանդիպումները ավարտելուց հետո մեկնեմ Արցախ, քանի որ այնտեղ կա խաղաղություն››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախն իր տեսակով յուրահատուկ է։ «Մենք ցանկանում ենք խաղաղություն, ոչ միայն Արցախում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Խաղաղությունը մեզ համար շատ կարևոր արժեք է››,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան տիկին Չուն շեշտել է, որ խաղաղությունն իսկապես ամենակարևորն է։
Վերջինիս խնդրանքով Աննա Հակոբյանը ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության›› արշավը։ «Սա մարդասիրական, խաղաղասիրական արշավ է։ Այն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպեսզի ոչ մի կողմից զոհեր չլինեն։ Այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Արցախյան հակամարտությունը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մի օր Արցախյան հակամարտությունը կարգավորված լինի, նա շարունակելու է այս գործընթացը հանուն աշխարհում խաղաղության հաստատման։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 0 կմ/ժ