Արցախի ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում
Հոկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավական» թեմայով։ Իր ելույթում նախարարը ներկայացրել է Արցախի պետականաշինության գործընթացում ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև առկա խնդիրները հաղթահարելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարները:
Իր խոսքում արտաքին գործերի նախարարը, մասնավորապես, նշել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը և պետական անկախության մասին Հռչակագրի ընդունումը տեղի են ունեցել միջազգային իրավունքին և այդ ժամանակ գործող ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան: Արցախը իրավունք է ունեցել ստեղծելու անկախ պետություն՝ ինքնորոշման իրավունքի իրացման կարգով և անջատման իրավունքին համապատասխան, որպես պաշտպանության միջոց՝ Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական խտրականության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, էթնիկ զտումների պայմաններում:
Մասիս Մայիլյանը նշել է, որ երկար ժամանակ այն կարծիքն էր գերիշխում, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Արցախի միջազգային ճանաչման համար: Սակայն, հենց սկզբից խաղաղ կարգավորման գործընթացը բախվել է անհաղթահարելի խոչընդոտի՝ Ադրբեջանի կողմից առճակատման տրամաբանությունից հրաժարվելու չկամության հետ, ինչը հանգեցրել է ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությանը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:
Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և խթան կհանդիսանա բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար։ Ավելին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը թույլ կտա անվտանգության ապահովման նպատակով կիրառվող կոշտ ուժին, կամ ռազմական միջոցներին զուգահեռ գործածել նաև փափուկ ուժ, այսինքն՝ քաղաքական-դիվանագիտական գործիքակազմ:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է Արցախի ճանաչման կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ նշելով, որ Արցախի քաղաքացիների առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցության նվազեցման անհրաժեշտությունը ժամանակի պահանջ է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն կամ նրանց ներուժի իրացումը պետք է սահմանափակված չլինի միայն այն պատճառով, որ նրանք ապրում են չճանաչված երկրում:
Արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ հանրապետության ժողովրդի ազատության և արդարության ձգտմանը սատարելու և Արցախի միջազգային կապերի զարգացմանն աջակցելու համար։ Մասիս Մայիլյանը նշել է, որ համաժողովը Արցախի մեկուսացման և նրա քաղաքացիների միջազգային համագործակցության հնարավորություններից զրկելու անթույլատրելիության մասին միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 1,54 կմ/ժ