Հայաստանը և Վրաստանը շահագրգռված են կառուցել ռազմավարական զարգացման տեսլական. կայացել է Փաշինյան-Գախարիա հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը:
«Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում` որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ: Ուրախ եմ, որ մինչ մեր հանդիպումը՝ արդեն իսկ կարողացել ենք ջերմ և աշխատանքային հարաբերություններ հաստատել: Կարևոր է արձանագրել` երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա: Բարով եք եկել պարոն վարչապետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում: Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը: Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաև մեր քաղաքացիների վրա: Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,- իր հերթին ասել է Գեորգի Գախարիան:
Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարագային մի շարք հարցերի, այդ թվում` առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության զարգացմանը վերաբերող թեմաների:
Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ: «Դրա ամենակարևոր արդյունքը հետևյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական»,- նշել է ՀՀ վարչապետը:
Գեորգի Գախարիան ևս արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում ունեցած քննարկումները և նշել. «Դրանք վերաբերում են մեր երկու երկրների պատմական արժեքներին և մարդկանց, ովքեր ապրում են մեր երկրներում»,- ասել է Վրաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համարժեք արձագանքել իրավիճակին տարածաշրջանում, որի կայունությունը միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցության արդյունավետությանը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը և գոհունակություն հայտնել վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքներից:
Կողմերը առանձնակի շեշտել են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, մասնավորապես, Գոգավան-Գուգութի և Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման ուղղությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ...
- Georgian Airways-ը տոմսերի վաճառք է սկսել Մոսկվայից Թբիլիսի չվերթների համար՝ Երևանում վայրէջքով Ավիաճյուղի աղբյուրը «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին պատմել Է, որ միջանկյալ վայրԷջքներով մինչև Թբիլիսի չվերթներն...
- Հայ-վրացական հարաբերություններում արդեն դասական դարձած հայտարարություններից այն կողմ ոչինչ չունենք Հոկտեմբերի 11-ին ավելի քան 4 ժամ «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո Epress.am-ի լրագրողներին արգելել էին մուտք...
- Հայ-վրացական հարաբերությունների դինամիկան չպետք է պայմանավորվի երկու երկրների իշխանություններում տեղի ունեցող վերադասավորումներով Երևանում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ:
- Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության...
-
14:27
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան
-
13:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
12:51
7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին
-
11:29
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին
-
10:31
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
-
10:03
Բակո Սահակյանը հանդիպել է դեսպան Անջեյ Կասպշիկին
-
09:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
-
08:47
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
22:51
Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Ցեղասպանության բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
-
21:27
Հինգ երկրներից Հայաստանն է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը. Զատուլին
-
20:52
Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
-
20:43
Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
-
20:31
Լավրովի այցը Վաշինգտոն. ռուս-ամերիկյան հարաբերություններում ձնհալի սպասել չարժե
-
20:15
Հայ ժողովրդի վերքը սպիացնող միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է. Կարո Փայլան
-
20:04
Լարիի անկումն ու գնաճի բարձր մակարդակը. տարին անբարենպաստ էր Վրաստանի համար
-
19:44
Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան
-
19:27
ԱՄՆ դեսպանին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ
-
19:23
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
-
19:03
ԱՄՆ ռազմական բյուջե 2020. աճող ծախսեր, ավելացող պատժամիջոցներ
-
18:34
ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
19:39
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային
-
10:07
Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ