ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել

novostik.com

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին։ Արձագանքելով դրան՝ Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանն անպարկեշտ հիտերիա է բարձրացնում, հայտնում է «Panorama.am»-ը։

«Ես զենքի առևտրով չեմ զբաղվում, ես ելույթ եմ ունենում տարածաշրջանում խաղաղության օգտին։ Ադրբեջանական կողմի անադեկվատության մասին արդեն բոլորը գիտեն։ Նրանք իրենց իրավունք են վերապահում ոչ միայն վիրավորելու, ինչ-որ բաներ վերագրելու, կլյաուզա անելու, այլև մեր փոխարեն  որոշում են, թե որոնք են մեր շահերը»,-նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:

Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: