ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը 80 տարեկան է

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։ Այս մասին հայտնում են ՀՀ Պն մամուլի ծառայությունից: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի և պատվաբեր ծառայության համար, մաղթել քաջառողջություն:

Լեոնիդ Մարտիրոսովը 1988-1992 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000-2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: