ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Georgian Airways-ը տոմսերի վաճառք է սկսել Մոսկվայից Թբիլիսի չվերթների համար՝ Երևանում վայրէջքով

Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր Է առաջարկել Երևանում կեսժամյա վայրԷջքով՝ առանց ուղևորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երևանում ուղևորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից և տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղևորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երևանում վայրԷջքի ընթացքում նրանք կմնան օդանավում, նրանց բեռները չեն տեղափոխվի, իսկ տարանցման առավելագույն ժամանակը կկազմի 35 րոպե»,-հավելել են Georgian Airways-ում:

Մեկ մարդու հաշվով տոմսերի արժեքը կազմում Է 193 եվրո՝ երկու ուղղությամբ:

Ավիաճյուղի աղբյուրը «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին պատմել Է, որ միջանկյալ վայրԷջքներով մինչև Թբիլիսի չվերթներն իրականացվում են Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների արգելման պահից:

«Դրանում ոչ մի նոր բան չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են ՌԴ-ից կատարել տարանցիկ չվերթներ, դա օրենքի խախտում չԷ»,-ընդգծել Է նա: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելում Է հուլիսի 8-ից ՌԴ-ի տարածքից չվերթներ կատարել Վրաստան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: