ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 519,06 դրամ ԱՐԾԱԹ - 262,62 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 832,41 դրամ

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկիր, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմայից:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և ազգային ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի հիմնասյունը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, լինելով միջազգային իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը, առանձնակի տեղ է զբաղեցնում արցախյան պետականաշինության մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
-1°   
22.11.2019
-1°   
23.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։