ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 519,28 դրամ ԱՐԾԱԹ - 261,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 388,89 դրամ

Հուշագիր. Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում

Հոկտեմբերի 21-ին Երևանում կայացած Հայաստան - Հնդկաստան Բիզնես համագործակցության համաժողովի շրջանակում Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև կնքվել են հուշագրեր, որոնց նպատակն է տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խթանումը։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Հուշագրերի կնքման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը։

Առաջին հուշագիրը կնքվել է Բարաթիյա ինժեներական, գիտական և տեխնոլոգիական նորարական համալսարանի հետ, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն թվային և տեխնոլոգիական ոլորտում, կկազմակերպեն գիտակրթական ծրագրերի փոխանակում։

Երկրորդ հուշագիրը կնքվել է Հնդկաստանի AUTO ELECTRIC MOBILITY PVT LTD կազմակերպության հետ, որի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթական փոխանակման ծրագրեր, սիմպոզիումներ: Նախատեսվում է, որ Հնդկաստանում ստեղծվող էլեկտրական տրանսպորտային միջոցների հետազոտական ծրագրերը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ կանցկացվեն Ինժեներական քաղաքում, ինչի արդյունքում զարկ կտրվի առանց վարորդի էլեկտրական մեքենաների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքներին։

Բիզնես համաժողովի շրջանակում Հայաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները ներկայացրել են երկու երկրների ձեռքբերումները և ապագա համագործակցության հնարավորությունները։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական, գիտական և ինժեներական հաջողությունների և գործող էկոհամակարգին, ինչպես նաև ներկայացրել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հաջողություններն ու զարգացման հեռանկարները։ Նա նշել է, որ կենտրոնը ՁԻՀ-ի աջակցությամբ հաջողությամբ գործում է 2011թ․-ից։

Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները ճանաչողական այցով հյուրընկալվել են նաև Ինժեներական քաղաքում ՝ ծանոթանալով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությանն ու Բարձր տեխնոլոգիաների ոլորտում  իրականացվող  ընթացիկ ծրագրերին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 5 կմ/ժ
1 C°
 
-1°   
22.11.2019
-1°   
23.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։