ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ից որևէ գրություն չենք ստացել. ՀՀ ԱԳՆ

«Չեմ կարող մեկնաբանել ռուսական լրատվամիջոցի տարածած լուրը, քանի որ այս պահի դրությամբ ոչ ՀՀ ԱԳՆ-ն, ոչ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ից տվյալ հարցի վերաբերյալ որևէ գրություն չեն ստացել», - Panorama.am-ի հետ զրույցում  ասաց ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ «Ռիա Նովոստի»-ն գրել էր. «Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստան՝ կապված զենքի մրցույթի չեղարկման հետ, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ), և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի լուծել այս իրավիճակը։ Այս մասին ասվում է փաստաթղթի տեքստում, որի պատճենը հասանելի է դարձել լրատվամիջոցին»։

«ՏԱՍՍ» գործակալությունն էլ քիչ առաջ հերքել է ռուսական այդ լրատվամիջոցի տեղեկությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: