ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մ-20 ԵԱ. Լիանա Գյուրջյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալակիր է դարձել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում հանդես եկած 17-ամյա մարզուհին հաղթել է երկամարտի 215 կգ (95+120) արդյունքով և 14 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված ռուս մարզուհուն: Լիանա Գյուրջյանը հաջող է կատարել բոլոր՝ 6 մոտեցումները և փոքր ոսկե մեդալներ նվաճել պոկում ու հրում վարժություններում:
Սա Հայաստանի թիմի երկրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: