ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշիկ Ալավերդյան. Բոլորը զարմացած և հիացած էին մեր թիմի արդյունքներով

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փալյուն ելույթ ունեցած Հայաստանի թիմը ժամանել է Երևան: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է առաջնությունը. 

«Նվաճել ենք 21 ոսկե մեդալ, 7 արծաթե, 7 բրոնզե: Երկամարտում ունեցել ենք 7 չեմպիոն, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալակիրներ։ Արդյունքի գնահատականը տալիս են լրագրողները, ժողովուրդը, իսկ մենք մեր աշխատանքը միշտ կարող ենք գերազանց գնահատել (ծիծաղում է)։ Եթե ես իմ աշխատանքից գոհ լինեմ, էլ չեմ շարունակի մարզել հավաքականը։ Ծանրորդներից ամեն մեկն արեց այն, ինչն իր հնարավորությունների սահմանում էր։ Մենք ունենք երիատասարդ թիմ, ինչը շատ գովելի է, մեզ մոտ սերնդափոխությունն աննկատ է եղել և շատ լավ է անցել։ Մեր մարզիկներից երկուսը՝ Սիմոն Մարիտրոսյանը և Կարեն Ավագյանը դարձան առաջնության լավագույն ծանրորդներ։ Այնտեղ բոլորը զարմացած և հիացած էին մեր թիմի արդյունքներով»,- նշեց մարզիչը։
Հիշեցնենք, որ ԵԱ-ում Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր երկամարտի 11 մեդալով (7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե) ու առաջին տեղը գրավել թիմային հաշվարկում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: