ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միայն Թուրքիայի խորհրդարանը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը. Գարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Փայլանը գրել է, որ տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

«Մեր ցավը դարձել է ուրիշների խորհրդարանի քննարկման առարկան, քանի որ իմ երկիրը 105 տարի է՝ հերքում է հայ ժողովրդի մեծ ողբերգությունը: Միակ խորհրդարանը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- նշել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: