ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախնական տվյալով՝ «Էրեբունի» օդանավակայանի հրդեհված պահեստում զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա.Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ նոյեմբերի 4–ին հրդեհ էր տեղի ունեցել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։

«Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շշենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզոտարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,– գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով այրվել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը, բենզատար ավտոմեքենա, ինքնաթիռի 2 շարժիչ, անվադողեր և հաստոցներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: