ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 218,12 դրամ ԱՐԾԱԹ - 273,65 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 952,98 դրամ

Մոսկվայում աճուրդի կհանվի Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը

Խորհրդային Միության առաջնորդներից Լեոնիդ Բրեժնևի 1976թ. վարորդական վկայականը նոյեմբերի 14-ին աճուրդի կհանեն Մոսկվայում: Ըստ արդեն հայտնի տեղեկատվության՝ վարորդական վկայականի սկզբնական գինը կազմելու է 1.35-1.5 մլն ռուբլի:

«ԱԱԿ 000077 համարի վարորդական վկայականը գտնվում է հրաշալի վիճակում: Բնական է, որ վարորդն իրավունք ուներ այդ վկայականով վարել ցանկացած տրանսպորտային միջոց»,- նշված է աճուրդն իրականացնող մարմնի տարածած հաղորդագրությունում:

Վարորդական վկայականը տրված է 1976թ. դեկտեմբերի 10-ին: Այն Լեոնիդ Բրեժնևի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նվիրել է Ներքին գործերի նախարար Նիկոլայ Շելկովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 5 կմ/ժ
-2 C°
 
-2°   
18.02.2020
-2°   
19.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: