ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԳՄՍ-ն պատասխանել է ուսանողներին

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատասխանել է ուսանողների բողոքի ակցիային՝ նշելով, որ բուհերից Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները հանելու մասին օրենքում դրույթ կա, համաձայն որի, ամեն բուհ կարող է նշված առարկաները թողնել պարտադիր ուսուցման, փոխանցում է Rusarminfo-ն:

«Օրենքի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդը կարող է ունենալ ինքնուրույն որոշման հնարավորություն՝ թողնել առարկաները պարտադիր ուսուցման բոլոր ֆակուլտետներում», — նշված է նախարարության հայտարարության մեջ: 

Բացի այդ, նշվում է, որ օրինագծում ամրագրված է հայագիտական ուսումնասիրությունների, սփյուռքի համար մասնագետների պատրաստմնան առաջնահերթությունը՝ հետապնդելով հայկական ժառանգության, հայ մշակույթի պահպանման, տարածման նպատակ:

«Ավելին, Հայաստանի ցանկացած բուհ ընդունվելու համար, անկած ընտրված մասնագիտությունից, պարտադիր է մնում հայոց լեզվի քննությունը», —  ասված է փաստաթղթում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: