ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծամորում հնագետները ֆալլոսի ու կանացի կուռքի մասեր են հայտնաբերել

Մեծամոր հնավայրի տարածքում այս տարվա սեպտեմբերից պեղումներ են իրականացվում։ Հայ-լեհական արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ հնավայրի դամբարանում իրականացվող պեղումների արդյունքում բացվել է 5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ դամբարանախուց՝ կառուցված տուֆի և բազալտի հսկա քարաբեկորներից։ Մոտ 0,8 մետր խորության վրա, խցի կենտրոնում, հայտնաբերվել են երկաթի դարաշրջանով թվագրվող իջեցուք թաղման հետ որպես դամբարանախցի շինանյութ օգտագործված, տուֆե ֆալլոսի և կանացիակերպ կուռքի՝ կնոջ մարմնի վերին մասերի արձաններ։

Ինչպես տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքէջից` հայտնաբերված արձանների մերձակայքում գտնվել են նաև մարդկային ոսկորների մնացորդներ, սարդիոնից  ու շաղախից  ուլունքներ։ Բացառված չէ, որ կուռքը և քարե ֆալլոսը հիմնական թաղման ծեսի մի մասն են՝ մնացածը «կբացվի» առաջիկայում, քանի որ պեղումները հնավայրի տարածքում շարունակվում են։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: