ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Հռոմի Պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանությանը

NY Daily News

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսցիսկոս Պապը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ես Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ, երբ նրանք հուղարկավորում են իրենց հովվապետին, հայր Հովսեփ Պետոյանին, որը սպանվել է երեկ, իր հոր հետ միասին: Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Ֆրանցիսկոս Պապը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 13 կմ/ժ
23 C°
 
16°  27° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: