ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 430,57 դրամ ԱՐԾԱԹ - 260,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 799,65 դրամ

Իրանում կալանավորվել է բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից

DW

Իրանում կալանավորվել է բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից, տեղեկացնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով անվտանգության ծառայությանը։

Աղբյուրի համաձայն՝ «կազմակերպված անկարգությունների ժամանակ բենզինի գների փոփոխության սխեմայի ներդրումից երկու իր հետո մոտ 100 բանկ և 57 խանութ այրվել են կամ թալանվել»։ «Իրանում անկարգությունների մասնակիցների թիվը կազմել է 87 հազար 400 մարդ, որոնցից 82 հազար 200-ը՝ տղամարդիկ, և 5200-ը՝ կանայք, որոնց մեծամասնությունը գաղափար չի ունեցել անկարգությունների էության մասին և եղել է միայն ընթացիկ իրադարձությունների վկան»։

Հաղորդագրությունում ասվում է, որ «նրանք, ովքեր եղել են անկարգությունների կենտրոնում, հատուկ պատրաստված էին խնդիրներ ստեղծելու համար՝ շահարկելով բենզինի գնի բարձրացման առիթով սկիզբ առաջ խաղաղ բողոքները։

Հիմնական վնասը հասցվել է պետական և մասնավոր սեփականությանը Խուզեստանում, Թեհրանում, Ֆարսում և Քերմանում։

Զոհվածների մասին ճշտված տվյալներ առայժմ չկան։

Անցած հինգշաբթի Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչև 15 հազար ռիալ (12,7 սենթ) 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 5 կմ/ժ
0 C°
 
-1°   
12.12.2019
   
13.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: